AM
24 March 2003 - 14:29 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԱՅՑԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Բրիտանական խորհրդարանում Իրաքի իրադրության շուրջ լսումների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Թերրի Դեւիսի այցը հակամարտության տարածաշրջան հետաձգվել է: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով ԵԽ ներկայացուցչությունը Բաքվում, զեկուցողը Ադրբեջան եւ Հայաստան կայցելի հավանաբար ապրիլի երկրորդ կեսին: Նշենք, որ Թ.Դեւիսի այցը հակամարտության գոտի պետք է կայանար մարտի 24-ին: