AM
25 Մայիս 2012 - 11:30 AMT

Ալեքսանդր Իսկանդարյան. Քաղաքական պայքարը Հայաստանում իշխող կուսակցության ներսում է գնում

Ամփոփելով 2011 թվականը՝ Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը Երևանում ընթացող «Կովկաս-2011» միջազգային գիտաժողովում հայտարարել է, որ նախորդ տարին Հայաստանի համար հարուստ չէր կարևոր արտաքին քաղաքական իրադարձություններով:

Նա նշեց, որ անցյալ տարի պարզ դարձավ, որ հայկական իշխանությունները հաշտվել են երկրում զգալի ընդդիմության առկայության հետ: Դա ապացուցեց ինչպես ընդդիմության հանրահավաք անցկացնելու հնարավորությունն Ազատության հրապարակում, այնպես էլ քաղաքական երկխոսության մեկնարկը ու բանակցությունները իշխանությունների ու ՀԱԿ ներկայացուցիչների միջև: Չնայած այն հանգամանքին, հավելեց Իսկանդարյանը, որ ի սկզբանե նրանք ոչ մի նպատակ չէին հետապնդում, դա թույլ տվեց փրկել հեղինակությունը ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը:

Ալեքսանդր Իսկանդարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ընտրություններից առաջ տեղ գտած աղմուկ հանած հրաժարականների վրա՝ Երևանի քաղաքապետի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, ԱԺ խոսնակի, ոստիկանապետի: Ըստ նրա, դա ևս վկայում է այն մասին, որ գլխավոր ներքաղաքական պայքարն ընթանում է ոչ թե իշխանությունների ու ընդդիմության, այլ իշխանության ներսում:

Խոսքն ավելի շատ ոչ թե ԲՀԿ ու ՀՀԿ միջև պայքարի մասին է, այլ ՀՀԿ ներսում առկա դիմակայության: Բառիս բուն իմաստով իշխանական կուսակցություն երկրում չկա, ասել է քաղաքագետը: