Անցած շաբաթ Երեւանում ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերի եւ գործողությունների 39 մասնակից վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավապահ մարմիններին չենթարկվելու եւ խուլիգանական գործողությունների համար: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունում, 19 մարդու նկատմամբ կիրառվել է 3-15 օր ժամկետով վարչական կալանք, մյուսները` տուգանվել են: