Այսօր, մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենա «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որը կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ:
Հայաստանում գործող միջազգային բուքմեյքերական ընկերությունները ևս սահմանել են խաղադրույքներ, և երաժշտության հայ սիրահարները կարող են գումար վաստակել` «Եվրատեսիլի» արդյունքները ճիշտ գուշակելով:
«Հայաստանում հիմնականում հավատում են Շվեդիան ներկայաղնող երգչուհի Լորինի հաղթանակին, քանի որ նա է հիմնական ֆավորիտը, ինչպես նաև խաղադրույքներ են կատարում Ռուսաստանի օգտին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց Vivaro-ի տնօրեն Հարություն Համբարձումյանը:






