Մայիսի 27-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի վրացերեն թարգմանության շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալա Գոնաշվիլին, ինչպես նաև հայ և վրացի գրողներ, հասարակական և մշակութային գործիչներ:
Թբիլիսիի «Մերանի» հրատարակչության վրացերենով լույս տեսած ժողովածուն թարգմանել է Վրաստանի գրողների միության անդամ Անահիտ Բոստանջյանը: Գիրքը խմբագրվել է Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալա Գոնաշվիլիի կողմից, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:






