AM
22 March 2003 - 15:08 AMT

ԻՐԱՔԸ ԼԻԱԿԱՏԱՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՐՎԱԾԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ, ԿԱՐԾՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

Իրաքը լիակատար իրավունք ունի վրեժխնդիր լինել Թուրքիայից եւ հարված հասցնել նրան, քանի որ տարբերություն չկա ԱՄՆ օդուժի համար օդային միջանցք տրամադրելու եւ Իրաքի դեմ հյուսիսային ճակատ բացելու միջեւ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յաքըշը: Նրա խոսքերով` Թուրքիան լիովին ներքաշվել է պատերազմական գործողությունների մեջ` Իրաքին իրավունք տալով համարժեք գործողություններ ձեռնարկելու Թուրքիայի նկատմամբ: Նախկին նախարարը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի համալրել Թուրքիայում գտնվող ռազմակայանները, քանի որ հյուսիսային ճակատի օգտագործումը նկատելի ակտիվացել է: