AM
29 Մայիս 2012 - 13:10 AMT

Չարբախում տեղի ունեցած պայթյունի և փլուզման արդյունքում մեկ զոհ կա

Երևանի Շարուրի 37 հասցեում տեղի ունեցած պայթյունի արդյունքում առաջացած փլատակներից փրկարարները հանել են 64-ամյա տուժածի մարմինը։ Բժիշկները հաստատել են նրա մահը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ փլատակներից դուրս է բերվել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը, որը ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պայթյունը տեղի է ունեցել «Էլեկտրոն» գործարանում: