AM
29 Մայիս 2012 - 13:47 AMT

Բրիտանական աճուրդներում վաճառվել է Այվազովսկու երկու նկար

Լոնդոնի աճուրդներում վաճառվել է Հովհաննես Այվազովսկու երկու կտավ: MacDougall աճուրդի տանը մայիսի 27-ին ծովանկարչի «Ջիբրալթարը գիշերով» կտավը (58.5 x 87 սմ) վաճառվել է 385.900 անգլիական ֆունտ ստեռլինգով: Այն թվագրվում է 1844 թ-ով:

Այվազովսկու մեկ այլ նկար` յուղաներկով տախտակի վրա արված «Ձմեռային լանդշաֆտը» (22 x17 սմ) աճուրդի էր դրված Sotheby’s աճուրդի տանը: Այն վաճառվել է 277.250 անգլիական ֆունտ ստեռլինգով: Այն թվագրվում է 1876 թ-ով:

Հայազգի ծովանկարչի աշխատանքները հաճախ են վաճառվում աշխարհի հեղինակավոր աճուրդի տներում: Ապրիլի 24-ին վաճառվեց «Տեսարան Կոստանդնուպոլսից և Բոսֆորից» կտավը, հունվարի 27-ին` «Նավը ծովում» նկարը: Նկարչի` աճուրդի դրվող համարյա բոլոր նկարները գտնում են իրենց տերերին: