Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող 5 քաղաքացիական անձանց` հայկական ընտանիքի անդամներին: Ինչպես հաղորդում է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության մամլո ծառայությունը, ԿԽՄԿ աշխատակիցներն այցի ընթացքում Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին «Կարմիր խաչի» նամակ են փոխանցել: