«Ժողովուրդը» գրում է, որ այսօր` մինչ Աժ պատգամավորների մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում կունենա իր պատգամավորների հետ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ժամը 14:30-ին Ծառուկյանը հանդիպում է նշանակել Կոնյակի գործարանում: «Ըստ ամենայնի` ԲՀԿ առաջնորդը պատգամավորներին կբացատրի իրենց հետագա անելիքները` զգուշացնելով, որ ագրեսիվ քննադատական վարքագիծ չդրսևորեն: Իսկ երբ նրանք «ուղևորվեն» ԿԸՀ` մանդատները ստանալու, 16:00-ին «Կոնյաչնի» են գնալու ԲՀԿ-ական նախարարները: Գործադիրի 4 անդամներին, ըստ նախնական տեղեկությունների, Ծառուկյանը հորդորելու է գնալ, ամռանը մի լավ հանգստանալ` հուսադրելով, որ ամեն ինչ լավ է լինելու ու պետք չէ «թևաթափ լինել»:
Թեև երեկ վարկած կար, որ չի բացառվում` ԲՀԿ-ական մի քանի նախարարներ`որպես պրոֆեսիոնալներ, շարունակեն պաշտոնավարել: Համենայնդեպս, Ծառուկյանը նրանց կասի` ուզում եք, գնացեք»,- գրում է թերթը:






