AM
30 Մայիս 2012 - 06:24 AMT

«Երկիր». Մանուկ Վարդանյանը դեռ չի անդամակցել նորացված ՕԵԿ-ին

«Երկիրը» գրում է, որ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը դեռ չի անդամակցել նորացված ՕԵԿ-ին: «Հարցին, թե հնարավոր է` առհասարակ չանդամակցի, Վարդանյանն ընդգծել է, որ դեռ նոր անդամագրման կարգը չի նայել, երբ նայի, այն ժամանակ էլ կպատասխանի անդամակցել-չանդամակցելու մասին հարցին: Երբ փաստացի նախկին ՕԵԿ-ականին տեղեկացրինք կուսակցությանը անդամագրվելու նոր կարգի մասին, Վարդանյանն, այնուամենայնիվ, ասաց, որ ինքը ծանոթ չէ դրան, կծանոթանա և իր որոշման մասին այս շաբաթ կհայտնի: Երբ մեր թղթակիցը համառորեն փորձեց հարցի պատասխանը ստանալ, Մանուկ Վարդանյանը թղթակցից հետաքրքվեց. «Իսկ Դուք ինչո՞ւ չեք անդամակցում Կոմունիստական կուսակցությանը…»,- գրում է պարբերականը: