«Հրապարակը» գրում է, որ Մարի Յովանովիչի հայաստանյան բուռն գործունեությունից հետո պասիվ թվացող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Պետդեպի տիկնոջ` Հիլարի Քլինթոնի այցից առաջ ակտիվ հանդիպումներ է ունենում հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր, այդ թվում և իշխանական ներկայացուցիչների հետ: «Նրա ուղերձ-հարցադրումը վերջիններիս միակն է` շարունակվելու է Հայաստանում բարեփոխումների ինտենսիվ ընթացքը, թե՝ ոչ: Նա չի թաքցրել, որ իրենք դրական են վերաբերվում Սերժ Սարգսյանին, սակայն խնդիրն ամենևին էլ անձերը չեն, այլ` կայուն, զարգացող երկրի հետ գործ ունենալը»,- գրում է թերթը:






