Այսօր` մայիսի 30-ին, Երևանում տեղի է ունենում «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը, որին ներկա են կազմակերպության ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից: Ելույթ ունենալով նիստի բացմանը` խորհրդի ղեկավարը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հավաքվածներին շնորհավորել է հիմնադրամի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ և ընդգծել այն հսկայական աշխատանքի կարևորությունը, որն իրականացավել է այս ընթացքում: Նա նշել է, որ առանց հիմնադրամի չի կարելի պատկերացնել ոչ Հայաստանը, ոչ Արցախը: Նա հաղորդել է, որ հրամանագիր է ստորագրել` որոշ մասնակիցների իրենց անգնահատելի գործունեության համար մեդալներով և մրցանակներով պարգևատրելու մասին:
Բացի այդ, քննարկման սկզբում միաձայն որոշում կայացվեց Արա Վարդանյանին հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերընտրվելու մասին, ինչից հետո քննարկումը շարունալվել է փակ դռների ետևում:






