Մայիսի 28-ին Կանադայի Սենատում Հայաստանի դեսպանության, Կանադայի Հայկական Ազգային Հանձնախմբի և Կանադայի խորհրդարանում գործող Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 94-րդ տարեդարձին:
ՀՀ արտգործնախարարությունից հայտնում են, որ բացման խոսքում դեսպան Եգանյանը նշել է՝ 94 տարի առաջ հայերն ապացուցեցին աշխարհին, որ ունակ են ոչ միայն գոյատևելու, բայց նաև հաղթանակելու և վերագտնելու սեփական պետականությունը:
Տոնական հանդիսությանը ներկա են եղել Կանադայի խորհրդարանի և գործադիր մարմնիբազմաթիվ անդամներ, Կանադայում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ: