AM
30 Մայիս 2012 - 10:51 AMT

ՄԱԿ-ի գրասենյակում բարեգործական ցուցահանդես կբացվի

Մայիս 31-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում բացվելու է «Արվեստը կյանքի համար» ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է գրասենյակի մամլո ծառայությունը, ցուցահանդեսը նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը 2012թ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:

Միջոցառման նպատակն է օգնել երիտասարդ նկարչուհի Նելլի Ադամյանին գումար հավաքել Ռուսաստանում բուժումը շարունակելու համար:

Նելլի Ադամյանի համակուրսեցիները և այլոք վաճառքի են հանել իրենց աշխատանքները, և ստացված հասույթը կփոխանցվի նկարչուհու բուժման հաշվին:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակը և «Հայ երիտասարդ էրուդիտներ» ՀԿ-ն Ցուցահանդեսին աջակցելում է «Ծիր Կաթին» նախադպրոցական ուսումնական կենտրոնը: