Հունիսի 1-ին տեղի է ունենալու «Բյուրոկրատ» գրատան հրատարակած «Հովհաննես Թումանյան- Հայ ժողովրդական հեքիաթներ» ռուսերենով աուդիոգրքի շնորհանդեսը:
Ինչպես հայտնում է գրախանութը, աուդիոգիրքն ընդգրկում է 8 հեքիաթ և ընթերցվել է խոսքի վարպետներ Աննա Հեքեքյանի և Սերգեյ Մաղալյանի կողմից:
Ըստ հրատարակիչների, ռուսերեն աուդիոգիրքը գալիս է լրացնելու այն բացը, որ ունեն ռուսախոս սփյուռքահայերը դրսում: Այն օգտակար կլինի նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքվում են հայ գրականությամբ ու մշակույթով: Ծրագիրը շարունակական է և ապագայում սպասվում են նոր գրքեր ինչպես հայերենով, այնպես էլ օտար լեզուներով:






