AM
30 Մայիս 2012 - 12:31 AMT

Ռոզմարի Հարթունյան Քոենի «Երուսաղեմի մայրն արտասվում է» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Գլենդեյլում

Մայիսի 31-ին Գլենդեյլի հանրային գրադարանում տեղի է ունենալու Ռոզմարի Հարթունյան Քոենի «Երուսաղեմի մայրն արտասվում է» գրքի շնորհանդեսը և հեղինակի դասախոսությունն ու քննարկումը:

«Երուսաղեմի մայրն արտասվում է» գիրքը նովել է, որը պատմում է երեք` քրիստոնյա, հուդայական և մահմեդական ընտանիքների երեք սերունդների մասին: Գրքում պատկերված է նրանց կյանքն ավանդույթների, հաղթանակների և ողբերգությունների համատեքստում: Այն նկարագրում է նաև Հոլոքոսթի և Եղեռնի հետևանքները վերապրածների սերունդների համար: