«Ժողովուրդը» գրում է, որ դիվանագիտական աղբյուրներից իրենց հայտնի է դարձել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 4-ին կմեկնի Բրյուսել: «Ճիշտ այն օրը, երբ Հայաստան է ժամանելու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Թե որն է ՀՀ վարչապետի մեկնումի նպատակը, և այն ինչ կապ ունի պետքարտուղարի այցի հետ, դժվար է միանշանակ ասել, բայց փաստ է, որ ըստ նախատեսված ծրագրի` Քլինթոնը «Հայաստանում հանդիպելու է Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»: Պետքարտուղարը կտեսնի նաև Հայաստանում հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների»,- գրում է պարբերականը:






