«Երկիրը» գրում է, որ իրենց տեղեկություններով` ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունում խմորումները շարունակվում են: «Երկիր»-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ խմբակցությունում երկու բևեռ է ձևավորվում: «Մի բևեռը «բուն ՀՀԿ-ականներն» են, մյուսը` «ներգրավվածները»: Այսինքն` այն պատգամավորները, որոնք այլ ուժերի ներկայացուցիչներ են, բայց խորհրդարան են անցել ՀՀԿ համամասնական ցուցակով: ՀՀԿ-ականները բարիդրացիաբար չեն տրամադրված նրանց հանդեպ, և չեն ընդունում այդպիսի քաղաքական գործիչների առկայությունն իրենց ցուցակում: Երեկ` ԿԸՀ-ում, 5-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին մանդատների հանձնման պաշտոնական արարողության ժամանակ նույնիսկ անզեն աչքով երևում էր, որ ՀՀԿ անդամ պատգամավորների և այդ մարդկանց միջև ընդհանուր շփումը սառն էր»,- գրում է թերթը:






