AM
31 Մայիս 2012 - 08:52 AMT

Արտաշես Գեղամյանը գտնում է, որ ԲՀԿ-ն ավելի լավ կկատարեր իր նախընտրական խոստումները, լինելով կոալիցիայում

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես եկավ հետաքրքիր հարցադրումներով ու հայտարարություններով, ինչը թույլ տվեց նրան ստանալ առնվազն 450 հազար ընտրողների աջակցությունը: Նա նշել է, որ այժմ հարց է ծագում՝ ինչպես ավելի հեշտ կլիներ ԲՀԿ-ին կատարել այդ խոստումները՝ մնալով կոալիցիայում թե դրանից դուրս:

ԲՀԿ-ն մայիսի 24-ին հանդես եկավ հայտարարությամբ, որ նպատակահարմար չի համարում մասնակցությունը կոալիցիոն կառավարության ձևավորմանը: