AM
31 May 2012 - 11:40 AMT

Բակո Սահակյանն ու Քերոլայն Քոքսը քննարկել են ԼՂՀ ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսինև նրան ուղեկցող անձանց:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանն, ինչպես նաև մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի զարգացման և նրա միջազգային ճանաչման գործում բարոնուհի Քերոլայն Քոքսը մեծ ավանդ ունի, ինչի համար Արցախի ժողովուրդը երախտապարտ է նրան, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: