AM
1 June 2012 - 09:17 AMT

«Բռնապետը» ֆիլմը հանվել է ցուցադրությունից Ղազախստանում

Սադրիչ-կատակերգու Սաշա Բարոն Քոենի և ռեժիսոր Լարրի Չարլզի նոր համատեղ նախագիծը՝ «Բռնապետը» (The Dictator) ֆիլմը հանվել է ցուցադրությունից երկու շաբաթ առաջ տեղի ունեցած պրեմիերայից հետո: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ուրբաթ օրը ֆիլմն անհետացել է մի շարք կինոթատրոնների կինոցանկից, աշխատակիցները հաստատել են, որ այն հանվել է ցուցադրությունից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ֆիլմը չի ցուցադրվելու Տաջիկստանում «տեղաբնակների մտածելակերպի» պատճառով: Կենտրոնական Ասիայի մյուս երկրներում, Թուրքմենստանից բացի, ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ մայիսի 17-ին:

Քոենի մասնակցությամբ ֆիլմերն առաջն անգամը չէ, որ խոչընդոտների են հանդիպում Ղազախստանում: Ոչ միանշանակ ընդունվեց նաև նրա «Բորատ» կինոնկարը: