« Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն` ՀՀԿ-ում տեղի ունեցած վերադասավորումներից և ԱԺ-ում հանձնաժողովի նախագահների տեղերի «ժերեբյովկայից» հետո «դժգոհ է մնացել ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Բանն այն է, որ, շրջանառվող լուրերի համաձայն, Դավիթ Հարությունյանը, հաշվի առնելով իր և ՀՀԿ ղեկավարի հետ ունեցած փայլուն հարաբերությունները, ներքուստ ակնկալել է, որ իրեն բաժին կհասնի ԱԺ փոխխոսնակի կամ էլ նորից ՀՀ արդարադատության նախարարի աթոռը»:






