AM
1 Հունիս 2012 - 08:42 AMT

«Չորրորդ ինքնիշխանություն». Ու՞մ կհասնի առողջապահության նախարարի պորտֆելը

Վերջերս խոսակցություններ էին շրջանառվում, թե հնարավոր է, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը դուրս գա ԲՀԿ-ից և շարունակի մնալ որպես առողջապահության նախարար: Թերթի տեղեկություններով, Քուշկյանը որոշել է հանձնել նախարարի պորտֆելը: Երեկ այդ պաշտոնի համար շրջանառվում էր Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի անունը»:

Թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն էլ գործադիրում պաշտոն կստանա: «Չի բացառվում, որ նա զբաղեցնի կամ ՀՀ սոցապ, կամ էլ ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը: Նրա համար ակտիվ լոբբիստական աշխատանք է տարել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ասում են, որ նա բարեխոսել է Սերժ Սարգսյանին` Նիկոյանին գործադիր տանելու համար»:

Թերթի փոխանցմամբ` վարչապետը նախագահին բարեխոսել էր նաև, որ իր պաշտոնում մնա նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: