AM
1 Հունիս 2012 - 12:13 AMT

Երվանդ Մանարյանին զայրացրել էր այն հանգամանքը, որ թերթերը չեն անդրադարձել հունիսի 1-ին

«Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը ասուլիսի կեսից վրդովված դուրս եկավ և չվերադարձավ: Ասուլիսի թեման էր «Հայ երեխաները և թատրոնը» և Մանարյանն իր գործընկերոջ տիկնիկային թատրոնի տնօրենի տեղակալի` Գագիկ Ռոստոմյանի հետ հրավիրված էին զրուցելու թեմայի շուրջ:

Մանարյանն ի սկզբանե զայրացած էր, որովհետև թերթերը չեն անդրադարձել հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Հետո նա ասաց, որ հասարակությունը պետք է արմատից բուժել: Լրագրողները հարցրեցին բանախոսին թատրոնի խաղացանկի և հանդիսատեսի մասին, նա ասաց, որ դրա համար չի եկել այստեղ և դուրս եկավ սրահից: