2012թ. հունիսի 10-ին Երևանի խուլերի և համրերի պալատի մեծ դահլիճում տեղի կունենա ArmStreet Dance Contest 2012 եզրափակիչը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, մեկ ամսից ավելի 8 թիմերն ու շուրջ 100 մասնակիցները համառորեն պայքարել են եզրափակչին մասնակցելու համար: Եզրափակչի ու կիսաեզրափակչի մասնակիցները որոշվել են ընտրական փուլի արդյունքում, որը տեղի է ունեցել ապրիլին: Մասնակիցները կմրցեն տարբեր պարային կատեգորիաներում, կլինեն ցուցադրական ելույթներ: Մրցույթից բացի, ցուցադրական ելույթներով հանդես կգան նաև վարպետներն ու մրցույթին հյուրի կարգավիճակով մասնակցող թիմերը:






