Հայաստանի Համազգային պետական թատրոնում հունիսի 4-ին կներկայացվեն «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի երկրորդ փուլի ավարտական բեմադրությունները:
Փառատոնին մասնակցում են ինչպես արվեստի և երաժշտական կրթօջախների սաները, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտները:
Երկրորդ փուլում հաղթած խմբերը հունիսի 7-ին հանդես կգան եզրափակիչ գալա համերգով, որը տեղի կունենա Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:
Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է: Հունիսի 4-ի ծրագրում ժամը 13.00-13.30 Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կներկայացվի «Բուրատինոյի արկածները» բեմադրությունը (հեղինակ` Ա.Ռիբնիկով), ժամը 14.30-15.00 Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում՝ «Բարև ես Երևանն եմ» երաժշտաթատերական կոմպոզիցիան, իսկ ժամը 16.00-16.30 Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ «Մայրիկը» (հեղինակ` Զ Արղամանյան):






