AM
4 Հունիս 2012 - 07:00 AMT

ԴԴՏ-ի համերգը Թբիլիսիում 80 հազար հանդիսատես է հավաքել

Ռուսական ԴԴՏ խմբի համերգին Թբիլիսիում 80 հազար հանդիսատես է հավաքվել: Յուրի Չևչուկի ղեկավարած խումբը փակել է Tbilisi Open Air բացօդյա ռոք-փառատոնը:

Հանդիստեսի թվում էր նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան:

Նման քանակությամբ հանդիսատես Թ բիլիսիի և ոչ մի համերգի ժամանակ չի գրանցվել:

Ելույթի ժամանակ Յուրի Շևչուկը հայտարարել է, որ դա երգի և բարեկամության տոն է:

Նախատեսված 45ր փոխարեն, համերգը շարունակվել է 2 ժամ: Շևչուկը խոստացել է, որ Թբիլիս կգա ևս մեկ անգամ` այս տարվա աշնանը, հաղորդում է Գրուզիա Online-ը;