AM
4 Հունիս 2012 - 10:07 AMT

Վախճանվել է խորհրդային տարիների հայտնի երգիչ Էդուարդ Խիլը

Վախճանվել է հայտնի երգիչ, ՌԽՍՀ ժողովրդական դերասան Էդուարդ Խիլը, որն աշխարհում հայտնի էր որպես «միստր Տրոլոլո»: 77-ամյա երգիչը տեղափոխվել էր հիվանդանոց ինսուլտ ախտորոշմամբ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Էդուարդ Խիլը ծնվել է 1934թ. սեպտեմբերի 4-ին Սմոլենսկում: 1960թ. նա ավարտում է Լենինգրադի պետական կոնսերվատորիան, դառնում է «Լենկոնցերտի» մենակատար դասական և կամերային երգացանկով: 1962թ. նա առաջին անգամ մասնակցում է Մոսկվայում էստրադային համերգի: Խիլը շատ արագ դառնում է ամենասիրված էստրադային կատարողներից մեկը: 1968թ. նա արժանանում է «ՌԽՍՖՀ վաստակավոր արտիստի» կոչման, իսկ 1974թ.՝ ժողովրդական արտիստի կոչման:

1991-94թթ. նա աշխատել է հայտնի փարիզյան «Ռասպուտին» կաբարեում: