AM
4 Հունիս 2012 - 11:45 AMT

Հայ և թուրք լրագրողներն Երևանում քննարկում են երկու երկրների հարաբերությունները

Երևանում աշխատանքն է սկսել «ԶԼՄ-ների դերը հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլում» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցում են հայաստանցի և թուրք լրագրողներ: Ինչպես միջոցառման բացմանը հայտարարեց Երևանի մամուլի ակումբի փորձագետ Միքայել Զոլյանը, լրագրողները կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունները ներկա փուլում, մասնավորապես, այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին է նրանց լուսաբանումը ԶԼՄ-ներում:

Նա նշել է, որ կքննարկվի քաղաքական իրավիճակը Հայաստանում և Թուրքիայում, այն, թե ինչպես կազդեն հայաստանյան ընտրությունների արդյունքները, նոր քաղաքական միտումները Թուրքիայում, հայ-թուրքական հարաբերությունների վրա: Կլոր սեղանի կազմակերպիչներն են Երևանի մամուլի ակումբը և Eurasia Partnrship foundation-ը USAID-ի աջակցությամբ: