Հունիսի 11-ին, Մոսկվայի Golden Palace համերգասրահում ելույթ է ունենալու համշենահայերի «Վովա» (համշենցիների բարբառով նշանակում է «Ով է») խումբը: Ինչպես հայտնում է voice-of-wa-ն, համերգը կոչվում է «Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի ձայնը. Համշեն. անցյալից ներկա» և կազմակերպվում է առաջին անգամ:
Համերգի կազմակերպիչները խոստանում են յուրահատուկ համերգ, սևծովյան ավազանի հայերի ազգագրական պարեր, հազվագյուտ երաժշտական գործիքներով մեղեդիներ:
Համերգի հասույթը տրամադրվելու է Հայաստանում կրթական ծրագրերին և Աբխազիայի հայկական դպրոցներին:
«Վովա» խումբը համշենական միակ պրոֆեսիոնալ խումբն է, որը Թուրքիայում զբաղվում է սեփական երգի պահպանմամբ և երգում է բացառապես համշենի բարբառով:






