Bursaport.com թուրքական ինտերնետ-պորտալի լրագրող Զաֆար Ուպսարը գտնում է, որ Հայաստանը և Թուրքիան պետք է շարունակեն հարաբերությունների կարգավորումը՝ չշաղկապելով այն ղարաբաղյան խնդրի լուծման հետ:
«Ես վստահ եմ, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը չպետք է կապված լինի Ադրբեջանի խնդրի լուծման հետ: Դա սխալ է»,-հայտարարել է նա «ԶԼՄ-ների դերը հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլում» կլոր սեղանի ժամանակ, որի կազմակերպիչներն են Երևանի մամուլի ակումբը և Eurasia Partnrship foundation-ը USAID-ի աջակցությամբ:






