Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը: «Ես լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության երկրորդ ժամկետի ընթացքում մեր տարածաշրջանը` Ձեր մասնակցությամբ, կկարողանա հաստատուն քայլեր անել դեպի տեւական խաղաղություն, կայունություն եւ համագործակցություն»,- մասնավորապես ասված է ուղերձում: