«168 Ժամ» թերթը գրում է, որ «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավորներն առաջիկայում աշխատանքի կանցնեն պետական կառույցներում։
«Արմեն Մարտիրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը հավանաբար կդասավանդի Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում։ Իսկ Անահիտ Բախշյանն էլ հաստաել է այն տեղեկությունները, որ ինքը կաշխատի կրթական ոլորտում։ Մեր թղթակցի հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նրան ինչ–որ աշխատանք է առաջարկել, տիկին Բախշյանը պատասխանել է. «Ճիշտն ասած` ինչ–որ բան առաջարկել է։ Կմտածեմ»»,–գրում է պարբերականը






