AM
5 Հունիս 2012 - 07:09 AMT

«Առավոտ». Գագիկ Մինասյանն ուրախ է ԱԺ–ում ՀԱԿ–ի ներկայությանը

«Առավոտ» թերթը գրում է, որ երեկ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն իր ուրախությունն է հայտնել այն առթիվ, որ Հայ ազգային կոնգրեսը նոր խորհրդարանում է, որ ավելի լավ քննարկումներ են սպասվում։

«Aravot.am–ը պարոն Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը մի քաղաքական ուժի հետ, որը ողջ քարոզարշավի ընթացքում քննադատում էր Ձեր կուսակցության առաջնորդին. Անգլիայի թագուհու դուստր էր ասում, ասում էր` կոշիկով խփենք և նման բաներ։ Գագիկ Մինասյանը պատասխանեց. Այդ խորհրդարանի պատերը, այդ ամբիոնը թելադրում են որոշակի պահվածք։ Կարծում եմ շատ սպառիչ պատասխանեցի»»,–ասել է «Aravot.am»–ի թղթակցին Մինայսանը։