AM
5 Հունիս 2012 - 09:54 AMT

Հայաստանում լույս է տեսել Յան Գիլանի մասնակցությամբ երկու ֆիլմերի DVD-սկավառակը

Լույս է տեսել Deep Puple ռոք խմբի մեներգիչ Յան Գիլանի մասնակցությամբ երկու ֆիլմերի տեսասկավառակը:

«ՀայՌուսգազարդի» հովանավորությամբ թողարկված DVD-սկավառակի վրա ներկայացված են լեհական «Deep Puple-ի Յան Գիլանը պատմում է Շոպենի պատմությունը» ֆիլմի հայերեն տարբերակը և «Մեդիամաքսի» «Տան պատկերները» ֆիլմը, որը պատմում է Յան Գիլանի և Հայաստանի հոգևոր կապի մասին:

Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը, այն թողարկվել է 1000 օրինակով, որից մոտ 300-ը կբաժանվի Հայաստանի բոլոր երաժշտական դպրոցներին, իսկ մնացած մասը կտնօրինի «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:

«Deep Puple-ի Յան Գիլանը պատմում է Շոպենի պատմությունը» ֆիլմում Գիլանը հրավիրում է ճամփորդել Լեհաստանով, որտեղ անցել են մեծ կոմպոզիտորի կյանքի վաղ տարիները:

«Տան պատկերները» պատմում է «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի ընթացքում 2009 թ-ին Յան Գիլանի Հայաստան այցի մասին, որտեղ նա ներկայացնում է իր փիլիսոփայական խոհերը: