ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում տեղի է ունեցել Հայկական 20-րդ փառատոնը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, փառատոնը կազմակերպվել է Ալեքսանդրիա-Գյումրի քույր քաղաքների հանձնախումբը, «Վարդանի ասպետներ» ՀԿ-ն, և Ալեքսանդրիայի քաղաքապետարանը`ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Բազմահազարանոց միջոցառման ընթացքում հնչել է հայկական երաժշտություն և ներկայացվել է հայկական պարարվեստը, ինչպես նաև մատուցվել են հայկական ազգային ուտեստներ:
Փառատոնի բացման արարողությանը ներկաներին ողջույնի խոսք են հղել Ալեքսանդրիայի քաղաքապետարանի և ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:
Քաղաքապետի կողմից հունիսի 2-ը Ալեքսանդրիայում հռչակվել է Հայաստանի օր: