Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հունիսի 18-ին կհանդիպեն Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է Trend-ը:
Հանդիպմանը կննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
«Մենք միշտ հասկացել ենք, որ այդ թեման բավականին զգայուն է և հակամարտության կողմերը, ինչպես նաև միջնորդները պետք է ելքեր որոնեն ձգձգված հակամարտությունից»,-ասել է Մամեդյարովը:






