Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում Կիևը մտադիր է ավելի շատ ուշադրություն դարձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ըստ նրա, իր այս այցն Ադրբեջան թույլ կտա քննարկել մի շարք արդիական հարցեր` քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում:
Ուկրաինացի նախարարը նաև ընդգծել է, որ իր` Ադրբեջան կատարած, այցի շրջանակներում քննարկվել է նաև Իլհամ Ալիևի` Ուկրաինա կատարելիք այցն, ինչպես նաև երկու երկրների նախագահների խորհրդի նիստին և էներգետիկ անվտանգությանն ու այդ ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Կոնստանտին Գրիշչենկոն ընդգծել է, որ Ադրբեջանից Ուկրաինա գազի մատակարարման հնարավորությունը քննարկվել է հանրապետության էներգետիկայի նախարարության և SOCAR ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: