Ամեն տարի հունիսի 6-ին տոնվում է Ալեքսանդր Պուշկին ծննդյան օրը:
Ռուս մեծանուն բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը ծնվել է 1799թ հունիսի 6-ին, Մոսկվայում:
Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործություններն անընդհատ վերահրատարակվում են, թարգմանվում տարբեր լեզուներով, բազմիցս էկրանավորվել են, բեմադրվել աշխարհի տարբեր երկրների թատրոններում:
Պուշկինի անվան հետ կապված բազմաթիվ վայրերում ստեղծվել են թանգարաններ: Տարբեր քաղաքներում կան Պուշկինին նվիրված հուշարձաններ:
1997թ ՌԴ նախագահի հրամանով, բանաստեղծի ծննդյան օրը` հունիսի 6-ը, տոնվում է որպես Ռուսաստանի Պուշկինյան օր:






