«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը հունիսի 9-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ներկայացնելու է ՀՀ մարզերում, Երևանում և ԼՂՀ-ում գործող 22 գեղարվեստի և 60 արվեստի դպրոցների սաների 2011-2012 թթ. ուսումնական տարում կատարած աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, ընտրությունը կատարվել է մայիս ամսին բոլոր մարզերում կազմակերպված գեղարվեստի և արվեստի դպրոցների տարեվերջյան ցուցահանդեսներից՝ յուրաքանչյուր դպրոցից ընդգրկելով լավագույն 3-5 գեղանկար, գծանկար, գոբելենային և խեցեգործական աշխատանքներ:
Ցուցահանդեսը կգործի հունիսի 9-16-ը ներառյալ: Ցուցահանդեսն իրականանալու է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:






