Հունիսի 7-ին Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի գալա համերգը, որի ընթացքում կհայտարարվեն հաղթողները եւ կհանձնվեն մրցանակները:
Ներկայացված 26 երաժշտական բեմադրություններից առանձնացվել է լավագույն եռյակը, սակայն լինելու են նաեւ հատուկ մրցանակներ` տարբեր անվանակարգերում:
Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցել են 625 երեխաներ, որոնք ինչպես արվեստի եւ երաժշտական կրթօջախների սաներ են, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտներ:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, հայտնում է հիմնադրամի մամլո ծառայությունը:






