Ռուսաստանի ջավախահայերի միությունը խնդրանքով դիմել է ՌԴ իշխանություններին՝ առաջարկելով, որ Գյումրիի ՌԴ հյուպատոսությունը Վրաստանի Սամցխե-Ջավախքում բնակվող հայերին ժամանակավոր կացության հավաստագրեր տրամադրի: Որպես հիմնավորում ջավախահայերի համայնքը հղում է անում Ռուսաստանում գործող «Հայրենակիցների մասին» օրենքին:
Ռուսաստանի ջավախահայերի միությունը նշում է, որ վերջերս Վրաստանի իշխանությունները սկսել են աբխազներին ու օսերին այսպես կոչված «չեզոք անձնագրեր» տալ, որոնք թույլ են տալիս ազատ շրջել Վրաստանի տարածքով և ըստ որոշ ԶԼՄ-ների, «այդ փաստաթուղթը արդեն ճանաչում են Ճապոնիան, Չեխիան, իսկ այժմ նաև ԱՄՆ-ն»:
Ուղերձում ասվում է, որ Ջավախքում աշխատատեղերի բացակայության պատճառով ջավախահայերը ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի, հիմնականում Ռուսաստան: 2008թ. ի վեր ջավախահայերը, ինչպես և Վրաստանի այլ շրջանների բնակիչներ, չեն կարող ստանալ ՌԴ մուտքի արտոնագրեր»,-ասվում է ուղերձում: