AM
7 Հունիս 2012 - 08:50 AMT

ԱՊՀ իրավաբանները Երևանում քննարկում են բիզնես վարելու խնդիրները գլոբալիզացիայի պայմաններում

Երևանում ԱՊՀ իրավաբանների 7-րդ միջազգային համաժողովի գլխավոր թեման գլոբալիզացիայի պայմաններում իրավաբանական ընկերությունների աշխատանքն է: Այս մասին լրագրողներին հաղորդել է համաժողովի համանախագահ և ԱՊՀ-ում «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» խոշորագույն իրավաբանական ընկերության գործընկերների կոմիտեի նախագահ Դմիտրի Աֆանասևը:

«Մեր տեսանկյունից գլխավոր մարտահրավերն է ինչպես գործել, աճել գլոբալիզացիայի պայմաններում: Երբ ամենուրեք զարգանում են գլոբալ իրավաբանական ընկերություններ, ինչպես պետք է զարգանան ազգային իրավաբանական ընկերությունները: Ինչպես անել, որ յուրաքանչյուր երկրի տնտեսություն ողջունի արտասահմանյան ներդրումները, անի հնարավոր ամեն բան` ներդրումային կլիման բարելավելու, ներդրողներին պաշտպանելու համար»,- ասել է Դմիտրի Աֆանասևը;

«Ամեն երևույթի մեջ միշտ 2 կողմ կա, փայտ, որն ունի 2 ծայր, ինչպես ասում են Ռուսաստանում: Եվ մենք հավաքվել ենք, որպեսզի մանրամասնորեն վերլուծենք, թե ինչպես նախկին ԽՍՀՄ իրավաբանական հասարակությունն արձագանքի գլոբալիզացիային, հարմարվի դրան, և ինչպես, ի վերջո, անի այնպես, որ իրավաբանական բիզնեսը ավելի հզոր, համապատասխան որակավորում ունեցող և մրցունակ լինի»,-հավելել է նա:

Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների օրենսդիր դաշտին, ապա Աֆանասևը խոստովանելով դա, այնուամենայնիվ, նշել է, որ «չպետք է մոռանալ, որ շատ ընդհանուր բաներ կան մեր երկրների օրենսդիր դաշտերի միջև, քանի որ, ի վերջո, բոլորս էլ դուրս ենք եկել մի երկրից և շատ ընդհանրություններ ունենք»:

ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համագումարը տեղի է ունենում Երևանում: Համագումարին մասնակցում է 50 երկրների ավելի քան 150 մասնակից:

Համագումարի ընդունող կողմ և կազմակերպիչ է հանդիսանում «Ամերիա» ՓԲԸ: