«ՀԺ»–ն գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչներին իր հետ հանդիպելու առաջարկ չի արել։
«Երեկ այդ մասին մեր թղթակցին հայտնել է Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Երեկ Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» և Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ, մինչ այդ հանդիպել էր ՀՀԿ–ի, ԲՀԿ–ի և ՕԵԿ–ի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն այս օրերին փորձում է ԱԺ ուժերից երաշխիքներ ստանալ, որ նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը, որն առաջիկայում ներկայացվելու է խորհրդարանի հաստատմանը, չի տպալավի։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին հանդիպման առաջարկի փորձ Տիգրան Սարգսյանը, փաստորեն չի արել, թերևս` ի սկզբանե վստահ լինելով, որ այդ առաջարկը կմերժվի»,–գրում է օրաթերթը։






