Warner Bros ընկերությունը մտադիր է ֆիլմ նկարահանել Գինեսի ռեկորդների գրքի հիման վրա: Սցենարը պետք է գրի Դենիել Չուն, որը մասնակցել է «Սիմփսոնները» և »Օֆիս» սերիալների նկարահանման աշխատանքներին: Ապագա ֆիլմի սյուժեի մասին տեղեկություններ չկան, ենթադրվում է, որ ֆիլմը արկածային մարտաֆիլմի ժանրում կլինի:
Գինեսի գրքի գաղափարի հեղինակն է Հյու Բիվերը, որը եղել է «Գինես» գարեջրի իռլանդական ընկերության կառավարիչը դեռ 1951թ.: Գինեսի ռեկորդների գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1955թ.:
Գրքի նոր խմբագրությունները հրատարվում են ամեն տարի, գրեթե 30 լեզուներով, հայտնում է Լենտա.ռու-ն:






