AM
9 June 2012 - 09:57 AMT

Բակո Սահակյանն ու Ռալֆ Յիրիկյանը քննարկել են Արցախի կապի ոլորտի հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում և հույս հայտնել, որ այսուհետ ևս ընկերությունն իր ակտիվ մասնակցությունը կբերի Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը: