AM
11 June 2012 - 11:44 AMT

Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել Արմեն Եգանյանը

Հունիսի 7-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հավատարմագրվեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ք. Մոնրեալ) որպես Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ:

Արմեն Եգանյանը կազմակերպության Գլխավոր քարտուղար Ռեյմոնդ Բենջամինին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը եւ փոխանցեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ջերմ մաղթանքները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Երկուստեք գոհունակություն արձանագրելով փոխհարաբերությունների մակարդակի առնչությամբ` կողմերը պայմանավորվեցին առավել զարգացնել ու խորացնել համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում: