ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը, մտահոգված լինելով վերջին օրերին ադրբեջանական ագրեսիայի հետևնաքով զոհված զինծառայողների և սահամանամերձ գյուղերի խաղաղ բնակչության վրա անդադար կրակահարթերով, հունիսի 10-ին Եռաբլուրում տեղի ունեցած Հայոց Բանակի հերոսների հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությունից հետո այցելել է Չինարի գյուղ:
Միության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ երիտասարդ դաշնակցականների նախաձեռնությանն էին միացել նաև ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատագամավոր Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամներ, ազատամարտիկներ, ազատամարտիկ-երգիչներ՝ Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչայնը և Տիգրան Դավթյանը: Այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում-շրջայց գյուղի երիտասարդության և բնկաչության հետ:
Գյուղի մանկապարտեզի սաների և դպրոցի աշակերտների համար ՀԵՄականները կազմակերպել են երգի-պարի և նկարչության դասընթացներ: Տեղի է ունեցել նաև համերգային ծրագիր, որտեղ հնչած ազգային-հայրենասիրական երգերը ևս առիթ են հանդիսացել բարձրացնելու տեղի բնակչության ոգևորվածությունը և հայրենասիրական ոգին: ՀՅԴ ՀԵՄ-ը գյուղի նախապես հավաքված նվիրատվությունների միջոցով մանկապարտեզին նվիրեց համակարգիչ և որոշակի գումար տեղի դպրոցի ծախսերը և կարիքները հոգալու համար։






