AM
13 Հունիս 2012 - 05:48 AMT

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը հաշիվներ է պահանջում մարզային շտաբերի պետերից

«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Հովիկ Աբրահամյանի համար եկել է հաշիվներ պարզելու ժամանակը: Թերթի տեղեկություններով, ՀՀԿ նախկին շտաբի պետը հերթով իր մոտ է կանչում ՀՀԿ մարզային շտաբների պետերին և հաշվետվություն պահանջում պահանջում իրենց ստացած ձայների, կատարած ծախսերի վերաբերյալ: Ոմանց դեպքում «ռաբիրատը» թեժ է ստացվում, քանի որ ծախսած գումարն ու բերած ձայներն իրար չեն համընկնում: Թերթը գրում է, որ պարտադրում են ոչ միայն գումարը վերադարձնել, այլև վտանգված է նրանց քաղաքական ապագան: «Հրապարակը» հիշեցնում է, որ ՀՀԿ-ի արդյունքները ամենացածրը Կոտայքի մարզում են`34.84%, Շիրակում`36.51%, Արագածոտնում`46.15%, Գեղարքունիքում`46.74%, և Երևանում` 37.53%: Կոտայքի պատասխանատուն Կովալենկո Շահգալդյանն էր, Շիրակում` Վարդան Ղուկասյանը, Արագածոտնում`Սարգիս Սահակյանը, Գեղարքունիքում` Ռաֆֆիկ Գրիգորյանը: